Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում ավարտվել է Golden Globe Award-ի՝ «Ոսկե Գլոբուս»-ի 71-րդ մրցանակաբաշխությունը: Շոուն վարել են դերասանուհիներ Թինա Ֆեյը և Էմմա Փոլերը:
Առաջին մրցանակակիրը դարձել է դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը՝ «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմում «Երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգում:
Հայտնի սկանդալային դաշնակահար Վլադիզ Վալենտինո Լիբերաչեի մասին ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Աշտանակներից այն կողմ» ֆիլմը արժանացել է «Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի սերիալ» անվանակարգի մրցանակին:
«Հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել դերասանուհի Էլիզաբեթ Մոսը՝ «Լճի գագաթը» ֆիլմում դերակատարման համար:
Դրամատիկական սերիալում լավագույն դերասան է ճանաչվել Բրայան Քրենսթոնը:
Անջելինա Ջոլիի հայրը՝ Ջոն Վոյթը, հաղթել է «Հեռուստասերիալում, մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռեյ Դոնովան» ֆիլմում դերակատարման համար:
«Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր» անվանակարգում մրցանակի է արժանացել Էմմի Ադամսը՝ «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմում դերակատարման համար:
«Լավագույն երգ» անվանակարգում հաղթել է U2 խմբի Oridinary Love երգը:
«Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր» անվանակարգում հաղթել է Ռոբին Ռայթը՝ «Քարտե տնակ» ֆիլմում դերակատարման համար:
«Լավագույն օրիգինալ սցենար»-ի համար մրցանակ է շնորհվել Ալեքս Էբերթին՝ «Հույսը չի մարի» ֆիլմի համար:
«Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում հաղթել է Ջարեդ Լեթոն՝ «Դալասյան գնորդների ակումբ» ֆիլմի համար:
«Լավագույն սցենարի հեղինակ» մրցանակը ստացել է Սփայք Ջոնսը՝ «Նա» ֆիլմի համար:
Էնդի Սեմբերգը մրցանակի է արժանացել «Սիթկոմում լավագույն տղամարդու դեր» անվանակարգում՝ «Բրուքլին 9-9» ֆիլմի համար:
«Աշտանակներից այն կողմ» ֆիլմի համար «Մինի սերիալում կամ հեռուստասերիալում լավագույն տղամարդու» դեր անվանակարգում հաղթել է Մայքլ Դուգլասը:
«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» է ճանաչվել իտալական «Մեծն գեղեցկություն» ֆիլմը:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնը՝ «Ձգողականություն» ֆիլմի համար:
Լավագույն անիմացոն ֆիլմ է ճանաչվել «Սառը սիրտ»-ը:
Լեոնարդո դի Կապրիոն («ՈՒոլ Սթրիթի գայլը») «Ոսկե գլոբուս» է ստացել «Տղամարդու լավագույն դեր կատակերգությունում կամ մյուզիքլում» անվանակարգում: Նրա մրցակիցներն էին Քրիստիան Բեյլը, Բրյուս Դերնը, Օսկար Այզեկը և Հոակին Ֆենիքսը:
«Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմը ճանաչվել է լավագույն կատակերգություն: Այդ անվանակարգում՝ ի թիվս 4 ֆիլմերի, մրցել է նաև «ՈՒոլ Սթրիթի գայլը»: